Ազդարարիր

Հիվանդանոցային ծառայություններ

Մասիսի բժշկական կենտրոնի հիվանդանոցային հատվածը ներառում է բազմապրոֆիլ բաժանմունքներ, վիրահատական, թերապևտիկ և ախտորոշիչ բլոկներ, որտեղ կազմակերպվում է հիվանդների ստացիոնար բժշկական օգնությունը։

Հիվանդանոցում իրականացվում են տարբեր պրոֆիլի հիվանդությունների ախտորոշում և բուժում, վիրահատական միջամտություններ, ինչպես նաև հիվանդների հետվիրահատական և շարունակական բժշկական հսկողություն։ Բաժանմունքների աշխատանքը կազմակերպվում է համապատասխան մասնագիտությունների բժիշկների և բուժանձնակազմի ներգրավմամբ։

Հիվանդանոցում գործում է մշտական հերթապահություն, իսկ լաբորատոր ծառայությունը հասանելի է շուրջօրյա՝ անհրաժեշտ հետազոտությունների իրականացման համար։

Հրապարակումներ

Այս բաժնում ներկայացվում են առողջության պահպանմանը, հիվանդությունների կանխարգելմանը, հետազոտություններին և Մասիսի բժշկական կենտրոնի գործունեությանը վերաբերող տեղեկատվական նյութեր։

Կարծիքներ

Հակառակ ընդհանուր պատկերացմանը` Lorem Ipsum-ը այդքան էլ պատահական հավաքված տեքստ չէ: Այս տեքստի արմատները հասնում են Ք.ա. 45թ. դասական լատինական գրականություն. այն 2000 տարեկան է:

Հակառակ ընդհանուր պատկերացմանը` Lorem Ipsum-ը այդքան էլ պատահական հավաքված տեքստ չէ: Այս տեքստի արմատները հասնում են Ք.ա. 45թ. դասական լատինական գրականություն. այն 2000 տարեկան է:

Հակառակ ընդհանուր պատկերացմանը` Lorem Ipsum-ը այդքան էլ պատահական հավաքված տեքստ չէ: Այս տեքստի արմատները հասնում են Ք.ա. 45թ. դասական լատինական գրականություն. այն 2000 տարեկան է:

Այս բաժնում ներկայացված են օգտատերերին առավել հաճախ հետաքրքրող հարցերի պատասխանները։

Ինչպե՞ս կարող եմ  հաշվառվել բժշկական կենտրոնում (Պոլիկլինիկայում)։ Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացնեմ։

Բժշկական կենտրոնում հաշվառվելու համար կարող եք դիմել կենտրոնի պոլիկլինիկայի մատենավարման բաժին։ Անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ։

Ինչպե՞ս կարող եմ հերթագրվել բժշկի մոտ։

Բժշկի մոտ հերթագրվել կարելի է բժշկական կենտրոնի մատենավարման բաժին զանգահարելով կամ Armed էլեկտրոնային համակարգի միջոցով՝ առկա ազատ ժամերին համապատասխան։ Հերթագրման ժամանակ անհրաժեշտ է նշել բժշկին դիմելու նպատակը և ընտրել հարմար օրն ու ժամը։

Ի՞նչ անել, եթե հիվանդի վիճակը հանկարծակի վատացել է։

Հիվանդի վիճակի հանկարծակի վատացման դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել շտապ բժշկական օգնության կամ բժշկական կենտրոնի անհետաձգելի բուժօգնության ծառայությանը։ Կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում պետք է անմիջապես զանգահարել շտապօգնություն։

Բժշկական կենտրոնն ընդունո՞ւմ է շտապ դեպքեր։

Այո, բժշկական կենտրոնում իրականացվում է անհետաձգելի բժշկական օգնություն՝ համապատասխան բժշկական ցուցումների դեպքում։ Շտապ դեպքերի ընդունման և հետագա բուժօգնության կազմակերպման վերաբերյալ որոշումը կայացվում է բուժաշխատողի կողմից՝ հիվանդի վիճակի գնահատումից հետո։

Կարո՞ղ է փաստաթուղթը ստանալ հիվանդի հարազատը։

Բժշկական փաստաթղթերը կարող են տրամադրվել հիվանդին կամ նրա կողմից օրենքով սահմանված կարգով լիազորված անձին։ Փաստաթուղթ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող և, անհրաժեշտության դեպքում, համապատասխան լիազորությունը հաստատող փաստաթղթեր։

Ինչպե՞ս է իրականացվում հիվանդի ընդունումը ստացիոնար բաժանմունք։

Ստացիոնար բուժման անհրաժեշտությունը որոշվում է բժշկական զննության և համապատասխան բժշկական ցուցումների հիման վրա։ Հոսպիտալացման դեպքում իրականացվում է հիվանդի գրանցում, անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում և տեղափոխում համապատասխան բաժանմունք։

Ո՞ւմ կարող եմ դիմել, եթե բժշկական կենտրոնում խնդիր եմ ունեցել։

Բժշկական ծառայության կամ սպասարկման հետ կապված խնդրի դեպքում կարող եք դիմել բժշկական կենտրոնի համապատասխան պատասխանատուին, վարչական անձնակազմին կամ տնօրինությանը։ Ձեր առաջարկը կամ բողոքը կարող եք ներկայացնել նաև սահմանված կարգով՝ գրավոր կամ այլ հասանելի եղանակով։

Ինչպե՞ս կարող եմ օգտվել համընդհանուր առողջության ապահովագրությամբ նախատեսված բժշկական ծառայություններից։

Համընդհանուր առողջության ապահովագրության շրջանակում բժշկական ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել բժշկական կենտրոն և պարզել՝ տվյալ ծառայությունը ներառվա՞ծ է ապահովագրական փաթեթում և ի՞նչ պայմաններով է տրամադրվում։ Ծառայության տրամադրման համար կարող են պահանջվել անձը հաստատող փաստաթուղթ, ուղեգիր կամ այլ անհրաժեշտ փաստաթղթեր՝ գործող կարգավորումներին համապատասխան։